10.02.2018|
09:20
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել Է մայիսին Ռուսաստան այցելելու և Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը` ասված Է երկու երկրների նախագահների հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ. «Հանրապետության նախագահն ընդունել Է մայիսին Ռուսաստան այցելելու և Պետերբուրգի համաժողովին մասնակցելու Վլադիմիր Պուտինի հրավերը, որտեղ Ֆրանսիան պատվավոր հյուր Է լինելու»: